Ադրբեջանի պաշտպանության նախարարը ևս աշխատանքային այցով Չինաստանում է

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՝ մասնակցելու Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովին:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:

Սյանշանի անվտանգության 10-րդ համաժողովն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը։

Դրան կմասնակցեն պաշտոնական պատվիրակություններ ավելի քան 90 երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից։

ՀԻշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031