Բաժիններ՝

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում պահվող պատանդների թիվը

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին լրագրողներին տված ճեպազրուցում հայտարարել է, որ Գազայի հատվածում պահվում է նվազագույնը 230 պատանդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք տեղեկացրել ենք պատանդների 230 ընտանիքի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ պատանդների թիվը մշտապես փոխվում է:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ էր արել Գազայի հատվածի բնակիչներին տարհանվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս