![](/banners/BeFunky-design.jpg)
«Այն դատավորները, ովքեր այսօր ակնհայտ ապօրինությունների են գնում, երազելու են, որ վճռական պահին իրենց իրավական պատասխանատվության ենթարկեն». Տիգրան Աբրահամյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/08/Tigran-Abrahamyan-5-1.jpg)
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբոսւքյան իր էջում գրել է․ «Այն դատավորները, ովքեր այսօր ակնհայտ ապօրինությունների են գնում` գործեր դակում, մարդկանց կալանքի ուղարկում կամ պարզապես քաղաքական վճիռներ կայացնում` երազելու են, որ վճռական պահին իրենց իրավական պատասխանատվության ենթարկեն:
Որովհետև որևէ մեկը չգիտի, թե Հայաստանի ներսում` խորքում, գտնվող «վառոդի տակառը» երբ կպայթի ու սա տեղի է ունենալու անկախ շատերիս կամքից:
Երբ երկրում անկառավարելի վիճակ ստեղծվի` քաղաքական ուժերի, գործիչների կամքից անկախ, գործելու է «ջունգլիների օրենքները» և դա որևէ մեկն այլևս չի կարողանալու կանգնեցնել:
Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ քաղաքական պրոցեսները վերացվի, իսկ սա բերելու է անկանխատեսելի գործընթացների:
Այս ամենը Արմեն Աշոտյանով, Գրիգորի Խաչատուրովով, Նարեկ Մալյանով, զոհված նահատակների ծնողներով, Մամիկոն Ասլանյանով, Տաթև Վիրաբյանով կամ արցախցի երիտասարդներով չի ավարտվելու:
Այս իշխանությունը երկիրը տանում է մի ճանապարհով, երբ մի կետում կառավարումը կորցնելու է և դեպի ձորը գնացող մեքենան առանց վարորդ խորտակման է մղվելու»: