Ալիևի օգնականը և Իրանի դեսպանը քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունները

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հեռանկարները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության, ինչպես նաև այս հարցում իսլամական երկրների դերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031