
Մեքենան բախվել բետոնե էլեկտրասյանը

Հոկտեմբերի 20-ին, ժամը 08.20-ին, «ԲՄՎ 525 I» մակնիշի մեքենան Բերդ քաղաքի Տավուշեցու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: