Թուրքիայում դոլարը նոր ռեկորդներ է սահմանում
Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան շարունակում է դոլարի նկատմամբ անկում ապրել: Եթե մինչև 2023-ի մայիսյան համապետական ընտրությունները 1 դոլարը կազմում էր շուրջ 20 լիրա, ապա վերջին օրերին այն անցել էր 27-ի և կազմում է շուրջ 28 լիրա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ դոլար/լիրա հարաբերակցությունն ավելի ճգնաժամային է. 1 դոլարին համարժեք լիրան հասել է 28.21-ի:
Նշվում է նաև, որ նույնը տեղի է ունեցել եվրո/լիրա հարաբերակցությունում: Եթե մինչև ընտրությունները 1 եվրոյի դիմաց կարելի էր ստանալ 21.5 լիրա, ապա հիմա կարելի է ստանալ 27 լիրա: