Պուտինն արձագանքել է իրեն «ճնշելու» ցանկության մասին՝ Բայդենի հայտարարությանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է շարունակի սովորել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Բայդենի այն խոստովանությունը, որ ինքը ցանկանում է ճնշել ՌԴ նախագահին, գրում է URA.ru-ն։
«Դար ապրիր, դար սովորիր։ Պետք է սովորել, այդ դեպքում ոչ մեկին ճնշելու ցանկություն չի լինի»,- լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Պուտինը։ Նա նաև հավելել է, որ Ամերիկայի նախագահը պետք է սովորի հարգել ուրիշներին և կարողանա փոխզիջումներ փնտրել։
Պուտինն ընդգծել է, որ անհնար է ճնշել Ռուսաստանին։ Նա նաև նշել է, որ Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից է, և եթե Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններ կառուցելուց բացի այլ խնդիրներ չունեն, դա վատ չէ։