
«Տարբեր տրամաչափի իշխանական թութակներ «վատացել են» Սերժ Սարգսյանի այսօրվա հարցազրույցից». Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարբեր տրամաչափի իշխանական թութակներ «վատացել են» Սերժ Սարգսյանի այսօրվա հարցազրույցից
Նրանք ընկել են ցնցումների մեջ և հատկապես իրենց կապիտուլյանտական բջիջները սկսել են անկանոն ստատուսներ գրել «ժողովրդավարության» վերաբերյալ Սերժ Սարգսյանի այսօրվա ակնարկից հետո:
Հավանաբար ստանալով ֆաս հրամանը փորձում են ի ցույց դնել նախկինում ժողովրդավարության վիճակը իբր այն համեմատելով այսօրվա «ժողովրդավարության» բաստիոն կոչվածի հետ:
Ախր դուք ո՞նց կարող եք զառանցել մեկ մարդու իշխանության օրոք ժողովրդավարության մասին մի հատ էլ Նախագահ Սարգսյանին մեղադրել ժողովրդավար չլինելու մեջ, երբ իր օրոք առանց ցնցումների եկել եք իշխանության: Կույր էլ չեք էլի ոչ էլ խուլ եք, բայց հիշողության հետ հաստատ խնդիր ունեք:
Եթե Սերժ Սարգսյանը ժողովրդավար չէր դուք ինչ գործ ունեք այսօր իշխանության մեջ:
Եթե Սերժ Սարգսյանը ժողովրդավար չէր դուք ոնց եք այն ժամանակ զբաղվել քաղաքականությամբ:
Եթե Սերժ Սարգսյանը ժողովրդավար չէր դուք ոնց՞եք հիմնել ձեր գռանտակեր հկները ու տարիներ շարունակ անարգել վայրահաչել նախագահի դեմ:
Մի խոսքով ոնց հասկացանք, ինչքան Սերժ Սարգսյանը խոսի էնքան դուք վատանալու եք ու գուցե խնդրենք նախագահին հաճախ խոսի, որ ձեզ էս վիճակում տեսնենք»: