«Մինչև Հայաստանի դե-ֆակտո վարչապետը եվրոպական ինչ-որ բեմահարթակներում կոչ է անում խաղաղության, Ալիևը շարունակում է պարտաստվել Սյունիքի նվաճմանը». Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Մինչև Հայաստանի դե-ֆակտո վարչապետը եվրոպական ինչ-որ բեմահարթակներում կոչ է անում խաղաղության, Ադրբեջանի նախագահ Ալիևը շարունակում է պարտաստվել Սյունիքի նվաճմանը. «Վերադառնալու ենք նաև Զանգեզուր, սակայն խաղաղության ճանապարհով»։
Եթե այսպես շարունակվեց, ապա իհարկե՝ մեծ պատերազմի կարիք չի լինի, Երևանից խաղաության դիմաց կհանձնեն նաև Սյունիքը, ինչպես արեցին Շուշիի, Քարվաճառի, Բերձորի, Սև լճի և այլ հայկական տարածքների հետ»։