«Ալիևը, իր երկիրը թողած, շարունակ մեր երկրի, հողի, ջրի ու տարածքների մասին է երազում»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությանը, տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիև.

«Զանգեզուր մենք, իհարկե, նույնպես կվերադառնանք, բայց խաղաղ ճանապարհով։ Ես ասացի, որ ոմանք փորձում են ինձ մեղադրել, ես ասացի, որ մենք այնտեղ կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մարդատար մեքենաներով»։

Ալիևի ծավալապաշտությունն, իհարկե, ինձ չի զարմացնում։ Նա իր երկիրը թողած, շարունակ մեր երկրի, հողի, ջրի ու տարածքների մասին է երազում։ Հենց հայատյացության ու ագրեսիվության վրա էլ հենված է բռնապետական վարչակարգը»,-գրել է Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031