ԵՄ առաքելությունն իր գործառնական վերջին կայանն է բացել Եղեգնաձորում

Հայաստանում ԵՄ առաքելությունը գործառնական կայան է բացել Եղեգնաձորում: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ առաքելությունը X-ի իր պաշտոնական էջում։

«Առաքելությունն այսօր իր գործառնական կայանն է բացել Եղեգնաձորում։ Դա առաքելության ծրագրի համաձայն բացված վերջին հենակետն էր: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր կայանի կարմիր ժապավենը, որն առաջին հերթին կենտրոնանալու է Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2023 թվականի սեպտեմբերին առաքելությունը հայտնեց այն մասին, որ իր գլխամասը տեղափոխել է Եղեգնաձոր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031