
Թուրքիայում տուժում են հասարակ քաղաքացիները, շահում՝ բաժնետերերը

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ՀԺԿ-CHP) հրապարակել է զեկույց Թուրքիայի տնտեսության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցի համաձայն՝ մինչ Թուրքիայում ապրող 1 քաղաքացու ծախսերըն ավելի են կազմում քան նրա եկամուտը, կրկնապակտվել է շահաբաժին (բաժնեմաս) ունեցողների եկամուտը:
Նշվում է, որ եթե բոլոր տնային տնտեսությունների ընդհանուր տնօրինվող եկամուտը 4.5 տրիլյոն լիրայից հասել է 9.2 տրիլյոնի, սպառողական ծախսերը (ծախս, որը եկամտաբերություն չի ենթադրում. օրինակ՝ սնունդ) միայն 4 տրիլյոնից 8.6 տրիլյոնի են հասել:
Ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ երկրում սպառողական ծախսերի այդօրինակ ցուցանիշի պայմաններում անգամ շարունակում է թափ առնել գնաճը (ինֆլյացիան):