Երևանի մետրոպոլիտենը ոչ այնքան լավ տեխնիկական վիճակում է. Բաբկեն Սեդրակյան
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հայտարարել է, որ Երևանի մետրոպոլիտենը ոչ այնքան լավ տեխնիկական վիճակում է։
Նրա խոսքով՝ որոշ վագոններ ունեն վերանորոգման կարիք, ինչի համար պետք է ձեռք բերել պահեստամասեր, պետք է փոխել 32 անվազույգ և մոտ 200 մլն դրամի պահեստամաս։
«Այս պահին սպասում ենք ՀՀ կառավարության ֆինանսավորմանը։ Մի անգամ ֆինանսների նախարարությունից մերժել են, հիմնավորմամբ, թե մյուս տարվա բյուջեում են նախատեսել այդ գումարները, բայց դա մեզ հրատապ է անհրաժեշտ»,- ասել է նա։