
Հայտնի կինոռեժիսորին և նրա կնոջը մահացած են գտել իրենց տանը

Իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և 1971 թվականի Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոսկե մրցանակի հավակնորդ Դարիուշ Մեհրջուին կնոջ հետ մահացած են գտել Իրանի հյուսիսում գտնվող իրենց տանը, հաղորդում է Tasnim գործակալությունը:
«Շաբաթ օրը երեկոյան Դարիուշ Մեհրջուիի և նրա կնոջ դիերը տանը հայտնաբերել է նրանց դուստրը, ով անմիջապես դիմել է ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դատաբժշկական փորձագետների նախնական եզրակացության համաձայն, մահը վրա է հասել խեղդամահ անելու հետևանքով՝ զուգորդված ուժեղ հարվածներով և կտրվածքներով։
Ոստիկանության աշխատակիցներն արդեն հարցաքննել են բոլոր վկաներին՝ հանցագործության ընդհանուր պատկերը կազմելու համար։