
ԱՄՆ նախագահն ավելի քան 2 միլիարդ դոլարի օգնություն կխնդրի Ուկրաինայի ու Իսրայելի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջիկա օրերին խնդրել Կոնգրեսին հաստատել Ուկրաինային և Իսրայելին 2 միլիարդ դոլարից զգալիորեն ավելի արժեցող ռազմական օգնության փաթեթը, CBS-ին տված հարցազրույցում ասել է ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը։
Ըստ Սալիվանի, Սպիտակ տան ղեկավարը առաջիկա շաբաթվա ընթացքում ինտենսիվ բանակցություններ կվարի Կոնգրեսի հետ՝ օգնության նոր փաթեթի հաստատման անհրաժեշտության մասին։ Ինչպես նշում է Reuters-ը, ԱՄՆ նախագահի վարչակազմը, երբ մտադիր է միավորել օգնությունը Իսրայելին, Ուկրաինային և, հնարավոր է, Թայվանին, որպեսզի մեծացնի դրա հաստատման հնարավորությունները որոշ հանրապետականների՝ Կիևին աջակցելու ծախսերը կրճատելու կոչերի ֆոնին:
Հարցին, թե արդյոք Սպիտակ տունը կպահանջի 2 միլիարդ դոլար, Սալիվանը պատասխանել է, որ այդ թիվը զգալիորեն ավելի մեծ կլինի՝ չճշտելով մանրամասները։