
Իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն կա. Իրանի նախագահը զրուցել է Մակրոնի հետ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
Այս մասին հայտնում է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամադ Ջամշիդին։
Նա հայտնել է, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Էբրահիմ Ռաիսիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև, հայտնում է IRNA-ն։
«Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո, իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն կա»,- տեղեկացրել է Ջամշիդին։