Բաժիններ՝

Ուկրաինայի հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է. Պուտին

Ուկրաինայի հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» ալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարում Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որից մի հատված լրագրողը տեղադրել է Telegram ալիքում։

Հարց տալով ռազմական հատուկ գործողության գոտում տիրող իրավիճակից, լրագրողը հիշեցրել է Կիևից հնչող հայտարարություններն այն մասին, որ հակահարձակումը դանդաղել է։

«Ինչ վերաբերում է հակահարձակմանը, որն իբր դանդաղել է, այն ամբողջությամբ ձախողվել է»,- պատասխանել է Պուտինը։

Սակայն, նա հավելել է, որ ռազմական գործողությունների առանձին հատվածներում ուկրաինական կողմը նոր ակտիվ հարձակողական գործողություններ է նախապատրաստում։

«Մենք դա տեսնում ենք, գիտենք, և դրան համապատասխանաբար արձագանքում ենք»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ այն, ինչ այժմ տեղի է ունենում շփման գծի ողջ երկայնքով, կոչվում է «ակտիվ պաշտպանություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս