«Ահա սա է լինում այն ժողովուրդների հետ, որոնք չունեն կանոնավոր բանակ, և որոնց հույսը կամավորականությունն է». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնգետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսրայելը նախատեսում է 300 հազար զորքով Գազայում ցամաքային օպերացիա իրականացնել: Եվ հրահանգել է Գազայի հյուսիսային հատվածի պաղեստինցիներին՝ մեկ միլիոնից ավել մարդ, դուրս գալ տարածքից 24 ժամվա ընթացքում:

Ահա սա է լինում այն ժողովուրդների հետ, որոնք չունեն կանոնավոր բանակ, և որոնց հույսը կամավորականությունն է, տվյալ դեպքում Համաս ռազմական խմբավորումը:

Հայաստանի հայերին այս նույն հանգրվանն է սպառնում, քանի հայերը խելքի չեն եկել, չեն դադարեցել կամավորական ռազմական ինքնագլուխ զբաղմունքը, և ամուր բանակ չեն կառուցել: Իսկ վերջինիս համար նիկոլների իշխանությունը պետք է հեռացվի, քանզի նրանք անելու են ամենը, որ հայն անպաշտպան մնա, և մի օր թշնամու հրահանգով լքի Հայաստանը կամ դրա մի հատված»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031