Թասիբով ազգերը իրենց գերիների հետևից գնում են՝ անկախ հետևանքներից. Հովհաննես Ավետիսյան
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսրայելի վրա Պաղեստինի հարձակման մասին, իսկ ավելի ճիշտ Համասի հարձակման մասին շատերն են գրում, բայց չտեսա, որ կոնկրետ այս դեպքի իրական պատճառը գրեն:
Իրական պատճառը մեծ թվով իսրայելցիներ գերեվարելն է Իսրայելի բանտերում գտնվող հազարավոր պաղեստինցիների հետ փոխանակելու համար:
Թասիբով ազգերը իրենց գերիների հետևից գնում են՝ անկախ հետևանքներից: Մենք (ավելի ճիշտ Նիկոլը) այս գլխավոր թեստը ձախողել ենք և հետևաբար դասվել ենք անթասիբների շարքին:
Իսկ նման ազգերը վերածվում են ցեղախմբի և ինքնուրույն պետություն ունենալ չեն կարող: Մեր թիվ մեկ կռիվն ու հաղթանակը ինքներս մեր անձի նկատմամբ պետք է լինի, հետո ներքին թշնամու, և միայն սրանից հետո արտաքին թշնամու: Լիքը անելիք կա, բայց գործող՝ շատ քիչ թվով մարդ»: