Վրաստանի որոշ շրջաններում ձյուն է սպասվում

Հոկտեմբերի 9-ի ցերեկը` մինչև հոկտեմբերի 10-ի գիշերը, Արևմտյան Վրաստանի առանձին վայրերում սպասվում է հորդառատ անձրև, ժամանակ առ ժամանակ՝ առատ, բարձրադիր գոտիներում՝ ձյուն, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Ըստ կանխատեսման՝ հոկտեմբերի 9-ից հոկտեմբերի 10-ի երկրորդ կեսը Վրաստանի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է ուժեղ արևմտյան քամի, ծովում հնարավոր է 4-5 բալանոց փոթորիկ:

Գործակալությունը զգուշացնում է՝ Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումներից հնարավոր է ջրի մակարդակը զգալիորեն բարձրանա, իսկ լեռնային և լեռնոտ շրջաններում չեն բացառվում սողանքներն ու հեղեղները:

Տեսանյութեր

Լրահոս