«ԱՄՆ-ն Իսրայելի համար չի կռվի». Սերգեյ Մելքոնյան

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյանի իր ալիքում անդրադարձել է Իսրայելին ԱՄՆ հնարավոր աջակցության մասին հարցին, գրելով.

«Տեղեկություններ կան, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ էսկադրիլիաներ է տեղափոխում F-35, F-15, F-16 և A-10 Մերձավոր Արևելք (ինքնաթիռակիր հարվածային խմբերը ներառում են մոտ հինգ հազար զինծառայող):

Զուգահեռաբար ԱՄՆ-ը կտրամադրի ռազմատեխնիկական աջակցություն՝ «Երկաթյա գմբեթի» հրթիռների և այլ զինատեսակների մատակարարում։

Այս քայլերի հիմնական նպատակները՝

1. Ամբողջական աջակցություն ցույց տալ Իսրայելին Գազայի վրա լայնածավալ հարձակում իրականացնելու հարցում։ Իսրայելին տրամադրել «քարտ բլանշ» Սթրիփում բոլոր գործողությունների համար, ինչպես նաև լրացուցիչ նյութական ռեսուրսներ տրամադրել:

2. Զսպել Հեզբոլլահին և այլ դերակատարներին ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի կողմից հակամարտության մեջ ներգրավվելուց:

ԱՄՆ-ն Իսրայելի համար չի կռվի։ Դաշնակցից բավական է աջակցությունը և զսպման մեխանիզմների ստեղծումը, որպեսզի Իսրայելը չպատերազմի երեք ճակատով՝ հյուսիսային, հարավային և ներքին»:

Տեսանյութեր

Լրահոս