Բաժիններ՝

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմագործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 600 իսրայելցի և 320 պաղեստինցի

Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակումների հետևանքով իսրայելցի զոհերի թիվը հասել է ավելի քան 600-ի, իսկ վիրավորներինը ավելի քան 2 հազարի։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ միաժամանակ ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտնել է 350 իսրայելցիների մահվան և 1800-ի վիրավորվելու մասին:

Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 320 պաղեստինցի, այդ թվում՝ 20 երեխա, ևս 1900 մարդ վիրավորվել է ։

Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը, իր հերթին, հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 250-ի։

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների պատճառով Գազայի 20 հազար բնակիչներ լքել են իրենց տները։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս