Իսրայելում տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ԱԳՆ
Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել: Ըստ անհրաժեշտության, հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,– նշված է խոսնակի հայտարարության մեջ: