Եթե տարածաշրջանում նորից հшկամարտություն սկսվի, «մեղավորը» կլինի Ֆրանսիան. Ալիև
Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք տրամադրելը մոտեցում է, որը ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ նոր հակամարտության։
Այս մասին հեռախոսազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
«Եթե տարածաշրջանում նորից հակամարտություն սկսվի, «մեղավորը» կլինի Ֆրանսիան»,- ասել է Ալիևը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հանդիպմանը՝ Ֆրանսիայի «կողմնակալ» դիրքորոշման պատճառով։