Բաժիններ՝

Շվեյցարական ընկերությունն իր նավերից մեկին տվել է «Türkiye» անունը

Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «MSC» ընկերությունը, իրեն պատկանող 12 նավերից մեկին, ի նշան Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակի, տվել է «Türkiye» անունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընկերության կողմից «Türkiye» անունը ստացած նավը կառուցվել է Չինաստանում, այն ունի 80 մ բարձրություն, իսկ երկարությունը հասնում է 399․9 մ-ի։

Նշենք, որ «MSC»-ն համարվում է աշխարհում ամենախոշոր 2-րդ անհատ ձեռներեցին պատկանող ընկերությունը, որն ունի սեփական նավեր։

12 նավերից բաղկացած շվեյցարական ընկերությունն ունակ է միարժամանակ բարձել 24․346 կոնտեյներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս