«Հայաստանում թուրքին թողած շարունակում են թշնամի սարքել այլոց, խոսել «խաղաղություն»-ից ու ջայլամի նման անտեսել մեր գլխին կախված սպառնալիքները». Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքիան այսօր կրկին պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը։

▪Ադրբեջանի ահաբեկչական զինված ուժերն այսօր կրկին կրակել են Գեղարքունիքի մեր դիրքերի ուղղությամբ, ունենք 1 զոհ և 2 վիրավոր։

Զուգահեռաբար Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են «Զանգեզուրի միջանցք» պահանջել, Ադրբեջանը բարձրաձայնում է մոտ 100 միլիարդ դոլար ռազմատուգանքի մասին, պահանջում է ինչ-որ «անկլավներ», 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, խոչընդոտում է ՀՀ տարածքում գործարանների բացմանը (ոնց Երասխում), շարունակում է օկուպացված պահել ՀՀ տարածքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում․․․

Ընդամենը օրեր առաջ էլ ցեղասպանություն և էթնիկ զտումներ իրականացրեց Արցախում՝ օկուպացնելով Արցախի մնացյալ ողջ տարածքը․․․

▪Ասել է, թե Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի և հայերի հանդեպ հետևողականորեն իրականացնում են ֆիզիկական բնաջնջման և տնտեսական ոչնչացման պետական ծրագիր։

Բայց Հայաստանում թուրքին թողած շարունակում են թշնամի սարքել այլոց, խոսել «խաղաղություն»-ից ու ջայլամի նման անտեսել մեր գլխին կախված սպառնալիքները, հորթի հրճվանքով էլ քայլել դեպի թշնամին․․․

Անգամ կենդանին ինքնապահպանման և ինքնապաշտպանման բնազդ ունի։ Մենք փաստորեն դրանից իսպառ չունենք․․․»

Տեսանյութեր

Լրահոս