
«ՊՆ-ն դարձրել են սոցապնախարարություն, իսկ ԱԳՆ-ն՝ լավագույն դեպքում մշակույթի… պետք է վերականգնվենք արագ, բայց սրանց հետ հնարավոր չէ». Ավետ Ադոնց

Ավետ Ադոնցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պրոհայկականն ու պրոազգայինը ներկայացվում է որպես Ռուսաստանի ստրուկ լինել, հող և զոհ տվող, հայկական պետություն քանդող, իսկ հակառակն անողը՝ որպես պրոազգային:
ՊՆ-ն դարձրել են սոցապնախարարություն, իսկ ԱԳՆ-ն՝ լավագույն դեպքում մշակույթի: Արցախում պատերազմին չենք խառնվում, ամենաբարձր ամբիոնից հայտարարում, որ մասսայական վտանգ չկա, բայց ակտիվ մասնակցում Արցախի ժողովրդին Արցախից դուրս բերելուն:
ՄԱԿ ԱԽ նստեր ենք նախաձեռնում, որոնց արդյունքում հանձնում ենք Արցախը, ուր տեղի է ունենում ցեղասպանություն և էթնիկ զտում: Եվ այլն, և այլն…
ԲԱՅՑ, պետք է աշխատենք խելացի, վերականգնվենք արագ, ԲԱՅՑ սրանց հետ հնարավոր չէ»: