Անունով որոշ դիվանագետների ու փորձագետների խնդիրն էր՝ աջակցել Ադրբեջանի «ինտեգրացիային»՝ քաջ գիտակցելով, որ Ադրբեջանի նպատակը բնիկ արցախահայ ժողովրդի ցեղասպանությունն է․ Գառնիգ Քերքոնեան

«Վստահիր մորդ։ Երեք տարի շարունակ համաշխարհային տերությունները և նույնիսկ ոմանք հենց Հայաստանում առաջ էին մղում արցախահայերին Ադրբեջանին «ինտեգրելու» դատարկ նարատիվը»,- այս մասին LinkedIn-ի իր էջում գրել է ԱՄՆ-ում ազդեցիկ հայ փաստաբան Գառնիգ Քերքոնեանը ՝ շարունակելով, որ Ադրբեջանն ավտորիտար բռնապետություն է, որը բացահայտորեն հայերի նկատմամբ ատելության, ապամարդկայնության ու ոչնչացման դիրքորոշում է որդեգրել։

Ըստ նրա՝ նրանք «իրավունքների և անվտանգության» մասին հեքիաթներ էին պտտում, մինչդեռ Ադրբեջանը բնաջնջման կնիքներ էր թողարկում և գնդակահարում անզեն և կապկպած հայ ռազմագերիներին:

«Նրանք Հայաստանում կոնֆերանսներ էին անում, որտեղ խոսում էին «համակեցության» մասին, մինչդեռ Ադրբեջանը գերության մեջ գտնվող հայ մոր աչքերը հանում էր և կտրած մատները մտցնում նրա բերանը։

«Ինտեգրման» արշավի բացարձակ ծիծաղելիությունն ի սկզբանե ակնհայտ էր։ Ադրբեջանի «ինտեգրացիոն» քաղաքականությունը, ըստ էության, Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն է։

Անունով դիվանագետներն ու փորձագետները, ովքեր ի հայտ էին եկել Հայաստանում հատուկ այդ նարատիվը մղելու համար, փորձում էին ստիպել «ինտեգրումը» և «համակեցությունը» սնուցել արցախահայությանը»,- գրել է փաստաբանը, ակնարկելով, որ նրանց օրակարգն իսկապես արցախահայության անվտանգությունն ու պաշտպանությունը չէր։

Նրա խոսքով, այս մարդկանց խնդիրն էր՝ աջակցել Ադրբեջանի «ինտեգրացիոն» քաղաքականությանը՝ քաջ գիտակցելով, որ Ադրբեջանի նպատակը եղել է բնիկ արցախահայ ժողովրդի հպատակեցումը, էթնիկ զտումները և ցեղասպանությունը, իրականում օգնելով և աջակցելով Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ «Իսկ ցեղասպանությանը նպաստելը մի տեսակ, լավ, անօրինական է:

Բարեբախտաբար, արցախահայության համար, արցախցի մայրերն ավելի լավ գիտեին, քան իրենց դատողությունն ու բնազդը թողնելը դռան մոտ և իրենց երեխաներին տանել դեպի այն «ինտեգրացիոն» պալատը, որը կառուցել էր Ադրբեջանը նրանց համար, և որի համար այս շառլատանները ճանապարհ էին հարթում: Կարծում եմ, որ այստեղ դասն է՝ վստահիր մորդ:

Ինչ վերաբերում է դիվանագետներին և փորձագետներին, ովքեր 3 տարի անցկացրեցին հանուն արցախահայության «համակեցության» և «ինտեգրման» արշավի ցեղասպանության ֆոնին, որոշ դեպքերում նույնիսկ պարտադրելով այդ արշավը, ես խրախուսում եմ ձեզ օգտագործել «վերաինտեգրման» հավելվածը, որը պատրաստել է Ադրբեջանը՝ ցույց տալու համար իր մեծամտությունը հայերի նկատմամբ 10 ամիս սովամահ անելուց հետո, իսկ հետո սեփական տներում ռմբակոծելուց հետո:

Հավելվածը կարող եք գտնել իրենց կառավարության կայքում… հենց «Արևմտյան Ադրբեջան» ներդիրի կողքին: Ես չեմ կատակում…»,- գրել է փաստաբան Քերքոնեանը։

Տեսանյութեր

Լրահոս