«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարաբերությունների գլխավոր խորհրդական Ալի Էքբեր Վելայեթին Իրանի ազգային «Farhikhtegan» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային կովկասում Հյուսիսատլանյտան դաշինքի (ՆԱՏՕ) կողմից ձեռնարկվող քայլերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վելայեթին նշել է, որ ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ հիշյալ տարածաշրջանում:

Նրա պնդմամբ՝ ամերիկացիները նպատակ ունեն անկայունացնելու իրավիճակը Հարավային կովկասում:

«Ամերիկացիները Թուրքիայի առաջարկությամբ Հարվային Կովկասը խառնելու նպատակով են մեջտեղ եկել: Եթե ամերիկացիները մտնեն Հարավային կովկաս, պետք է իմանան, որ հնարավոր չի լինելու տարբեր էթնիկ խմբերի դիմադրության ներքո մնալ, ինչպես նաև փախչել դրանից»:

Վելայեթին անդրադարձել է նաև վերջին տարիներին թուրք պաշտոնյաների և թուրքական մեդիայի կողմից շրջանառվող մի կետի, ըստ որի՝ իրանաբնակ ազերիները ճնշումների տակ են և թուրքական կառավարությունն իր պարտքն է համարում ազերիներին փրկելն այլ իրանական ինքնություն ունեցող էթնիկ խմբերի տիրապետությունից:

Եվ ի հերքում վերոնշյալի ասել. «Իրանաբնակ ազերիները Իրանի կարևոր մասն են: Հեղափոխությունից հետո 8 տարի ի վեր նրանց ղեկավարը եղել է էթնիկ ազերի, հիմա ևս»:

Հարցազրույցի վերջնհատվածում Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը նշել է, որ իրանաբնակ ազերիները դեմ են լինելու Իրանում էթնիկ ցնցումներ հրահրել ցանկացողներին և այն անձանց, ովքեր օգնություն են փնտրում սիոնիստներից:

«Իսրայելը, որոշ հիմքեր է ստեղծել Իրանի սահմանների մոտակայքում»,-եզրափակել է Վելայեթին:

Տեսանյութեր

Լրահոս