
ԼՂՀ նախկին նախագահները Ստեփանակերտից չեն հեռացել. ԶԼՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտից չեն մեկնել: Այս մասին ՏԱՍՍ-ին է հայտնել ԼՂ նախկին ղեկավարի մերձավոր շրջապատի աղբյուրը։
Այսօր առավոտյան լուր տարածվեց, որ նախկին նախագահները լքել են Ստեփանակերտը և արդեն Հայաստանում են։
«Բոլոր երեք նախկին ղեկավարները Մոսկվայի ժամանակով 11:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 12։00) գտնվում են Ստեփանակերտում։ Այս պահին բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ», – ասել է գործակալության զրուցակիցը։