
Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված գործի քննությունը

Ադրբեջանում ավարտվել է ադրբեջանցի զինված ուժերի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրել էր հանցավոր խումբ ստեղծելու մեջ։
Նրա գործով բոլոր նյութերն ուղարկվել են Բաքվի ռազմական դատարան։
Հիշեցնենք, որ 2023թ. հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Վագիֆ Խաչատրյանին առևանգել են Հակարիի կամրջի անցակետից, երբ նրան անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուների հետ ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից տեղափոոխում էին Հայաստան։
Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։