Բաժիններ՝

Իսպանիայի 3 գիշերային ակումբներում բռնկված հրդեհը 13 մարդու կյանք է խլել

Իսպանիայի Մուսիա քաղաքի երեք գիշերային ակումբներում տեղի ունեցած հրդեհն առնվազն 13 մարդու կյանք է խլել։ Կրակը բռնկվել է գիշերային ակումբներից մեկում հոկտեմբերի 1-ի գիշերը, այնուհետև տարածվել է հարևան ակումբներում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Եվս 14 մարդ դեռ անհետ կորած է։ Ըստ ոստիկանության՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Կա նաև 4 տուժած, որոնք բուժում են ստանում հիվանդանոցում։

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ 13 զոհերի շարքում են նաև ընտանիքի անդամներ, որոնք ծննդյան տարեդարձ էին նշում։

Չնայած հրդեհից արդեն ժամեր են անցել, առայժմ պարզ չէ դրա բռնկման պատճառը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս