«Թե բա` մենք ոչ մի բանից չենք վախենում. դե օրը 3 անգամ կրկնեք, որ ոչ մեկից ու ոչ մի բանից չեք վախենում, մեկ է` չի օգնի»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուրջ 6 ամիս է գեներալ Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է: Այս ընթացքում իրավապահներն ինչ հեքիաթ ասես պատմեցին, իշխանական քարոզիչներն ինչ հիմարություն ասես բրթեցին, իսկ տակը բան չկա:

Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կրկին հանդիպման էի գնացել գեներալի հետ:

0 ռեակցիա իշխանական մանր-մունր ժուլիկություններին և պարզ ճշմարտություններ գեներալին բանտ ուղարկողների հասցեին:

Նույն վայրում նաև առիթ ունեցա հանդիպելու 1.9 ամիս կալանքի տակ գտնվող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ում գործը ևս դասագրքային անարդարության մասին է:

Մեր հերոս նահատակներից` Մխիթար Գալեյանի հոր` Գարիկին, քրեակատարողական հիմնարկում հանդիպել չհաջողվեց, որովհետև նրան անազատության ուղարկող դատավորը հատուկ վտանգավոր անձ է համարում ընդդիմադիր պատգամավորներին և նրա մոտ նույնիսկ մեր այցերն են սահմանափակված:

Թե բա` մենք ոչ մի բանից չենք վախենում. դե օրը 3 անգամ կրկնեք, որ ոչ մեկից ու ոչ մի բանից չեք վախենում, մեկ է` չի օգնի»:

Տեսանյութեր

Լրահոս