Բաժիններ՝

ԱՄՆ-ն արտերկրում առգրավել է շուրջ 1 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ․ CBS

ԱՄՆ-ն ավելի քան 1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ է առգրավել արտերկրում կամ նպաստել է դրանց առգրավմանն այն բանից հետո, ինչ Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայում։  Այս մասին հաղորդում է CBS News-ը։

Ըստ պարբերականի՝ ռուս օլիգարխները տարբեր միջոցներով փորձել են թաքցնել իրենց հարստությունը, սակայն ԱՄՆ դատախազներին հաջողվել է գտնել պատժամիջոցներից խուսափող ռուսաստանցի մեծահարուստներին։

Ըստ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոյի՝ ԱՄՆ կառավարությունն ինքնաթիռներ է իջեցրել Շվեյցարիայում և Մերձավոր Արևելքում, ձերբակալել է մաքսանենգների Իտալիայում, Գերմանիայում և Լատվիայում՝ ցույց տալով, որ «թաքնվելու տեղ չկա»։

Անցյալ տարի Ֆիջիում ԱՄՆ արդարադատության նախարարությունն առգրավել է 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, որը պատկանում է ռուսաստանցի օլիգարխ Սուլեյման Քերիմովին, այնուհետև Իսպանիայում ձերբակալվել է օլիգարխ Վիկտոր Վեկսելբերգին պատկանող 90 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը։ Թե՛ Քերիմովը, թե՛ Վեկսելբերգը գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։

ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից առգրավվել է նաև 350 միլիոն դոլարանոց Boeing ինքնաթիռ և 60 միլիոն դոլարանոց Gulfstream ինքնաթիռ։

Արևմտյան երկրներում բազմիցս նշել են, որ ցանկանում են գտնել որևէ միջոց, որպեսզի ռուսական առգրավված ակտիվները կարողանան ուղղել Ուկրաինայի վերակառուցմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930