Հերթը մերն է՝ մեր զոհված հերոսներին ամոթով չթողնելու. Բագրատ Սրբազան

Արցախի Հանրապետության անկախության 32-ամյակին նվիրված համաժողովրդական հանրահավաքի ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տերունական աղոթքից հետո իր երախտիքի խոսքը հղեց Արցախի անկախության համար նահատակվածներին և Ազատության հրապարակում գտնվող հանրահավաքի մասնակիցներին։

«Ուզում եմ ողջ սրտով, որդիական սիրով ու խոնարհությամբ ձեզ բոլորիդ, իմ հոգևոր եղբայրների հետ միասին, բերել Հայոց հայրապետի, Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Գարեգին Բ հայրապետի օրհնությունը, սերը, ողջույնը, քաջալերանքը, աղոթքը մեր ողջ կյանքի վերելքների ու հաղթանակների համար։ Վեհափառի օրհնությունը, ողջույններն ու սերը ձե՛զ՝ սիրելի, իմ շատ սիրելի ժողովուրդ։

Ես հաղթեցի աշխարհին՝ այս խոսքերը հնչեցին մեր տիրոջ կողմից այն ժամանակ, երբ շուրջբոլորը տրտմություն էր, կասկած, հուսահատություն, ուրացում, անորոշություն, վախ՝ պատված միայնության և լքվածության զգացումով։ Առջևում տառապանք էր ու խաչելությունը, մարդկային մտքի համար անհասկանալի ու անընդունելի, սակայն այդ է հաղթանակի ու հարության ճանապարհը։ Եվ հենց այս մթնոլորտում է հնչում տերունական պատգամը։ Աշխարհում դուք նեղություն եք կրելու, բայց քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Այս անվերջանալի պատգամը հնչում է նաև այսօր:

Հերթը մերն է՝ մեր զոհված հերոսներին ամոթով չթողնելու»,- շեշտեց Բագրատ սրբազանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930