
«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված BMW-ում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan. com

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայում դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչները BMW մակնիշի ավտմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը 63-ամյա Սևակ Գ.-ն է: