«Գեներալ Խաչատուրովի հետ հերթական հանդիպումս «Վարդաշեն» ՔԿՀ-ում անցավ Արցախ-Հայաստան անվտանգության նոր սպառնալիքներ համատեքստում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյնաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ հերթական հանդիպումս «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցավ Արցախ-Հայաստան` հավաքական առումով, անվտանգության նոր սպառնալիքներ համատեքստում:

Երբ զինված ուժերում անընդհատ խնդիրներ են առաջանում, Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմվում է, իսկ անվտանգության միջավայրը մուգ գույներ ընդունում, միշտ մտքիս այն գործիչներն ու զինվորականներն են, ովքեր բանակ են հիմնել, կայացրել, հաղթանակներ տարել, բարձր պահել զինվորականի պատիվն ու արժանապատվությունը:

Նրանցից Գրիգորի Խաչատուրովն այսօր բանտում է` ակնհայտ շինծու գործով:

Գեներալն իր ծառայությունը զինված ուժերում, պետությանն անշուշտ չի ավարտել և համոզված եմ, որ նրան համազգեստով դեռ տեսնելու ենք, բայց արանքում կմնան դավաճան իշխանությունները, նրանց սպասարկած քննիչները, դատախազները, դատավորներն ու մնացած պերսոնները, ովքեր սպասարկելով հողատու իշխանությանը, իրենց փայ թշնամությունն են արել մեր երկրին և այս դեպքում` անվտանգության համակարգին:

Ազատությու´ն մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

Տեսանյութեր

Լրահոս