
ՄԱԿ-ը նախատեսում է Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինայի հարցով

Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում Ալբանիան նախագահելու է Անվտանգության խորհրդում և Ուկրաինայի հարցով կկազմակերպի քննարկում»,- ասել է նա։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի սեպտեմբերի 19-ից 25-ը։