Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ չի ճանաչում Նիգերի ապստամբների պահանջները

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ չի ճանաչում Նիգերի ապստամբների պահանջը՝ ֆրանսիական զորքերը երկրից դուրս բերել մինչև սեպտեմբերի 3-ը։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեկնաբանել Նիգերի զինվորականների կողմից ներկայացված համապատասխան պահանջը՝ ԱԳՆ-ն հղում է կատարել իր նախորդ հաղորդագրություններին, որտեղ բազմիցս նշվում էր, որ Փարիզը ճանաչում է միայն Նիգերի օրինական իշխանությունների պահանջները։ Նույնը վերաբերում է Ֆրանսիայի հետ ռազմական համաձայնագրերի խզմանը։

«Նիգերում տեղակայված ֆրանսիացի զինվորականներն այնտեղ տեղակայվել են երկրի օրինական իշխանությունների խնդրանքով և նրանց հետ ստորագրված համաձայնագրերի հիման վրա՝ ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու նպատակով: Ռազմական պայմանագրերը կնքվել են Նիգերի օրինական իշխանությունների հետ, և մենք միայն նրանց ենք ճանաչում»,- ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Գերատեսչությունը նաև ասել է, որ ապստամբներն իրավունք չունեն պահանջելու Նիգերում հանրապետության դեսպանի հեռացումը՝ նշելով, որ պաշտոնական Փարիզն անընդհատ ուշադրության կենտրոնում է պահում Նիամեում ֆրանսիական դեսպանատան աշխատանքի անվտանգության ու աշխատանքային պայմանների ապահովման հետ կապված հարցերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս