Ով է Արցախի նորաշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանը

Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ վաղը հրաժարականի դիմում է ներկայացնելու։ Նա նաև տեղեկացրեց, որ պաշտոնից ազատել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանին, և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Ներկայացնում ենք Սամվել Սերգեյի Շահրամանյանի կենսագրությունը.

Կենսագրական տվյալներ

1978թ. 01 դեկտեմբեր, ԼՂՀ ք. Ստեփանակերտ:

Կրթություն

1995 թվականին ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետը: 1998 թվականին տեղափոխվել է ԱրՊՀ Տնտեսագիտություն բաժինը և 1999 թվականին ավարտել այն:

Աշխատանքային գործունեություն

1999-2008թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում:
2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում՝ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում:
2010-2013թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Արդարադատության նախարարությունում, որպես ԼՂՀ Գլխավոր հարկադիր կատարող:
2013 թվականին նշանակվել է ԼՂՀ ԿԱ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև՝ քրեական հետախուզության վարչության պետ:
2014-2018 թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում՝ վարչության պետի պաշտոնում:
2018-2020թթ. զբաղեցրել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:
2018 թվականի հուլիսի 16-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ:
2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար:

2021 թվականի հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։

2022 թվականի մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական։

2023 թվականի հունվարի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։

2023 թվականի հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։

Այլ տվյալներ

1996-1999թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
Զինվորական կոչումը՝ «գեներալ-մայոր»:

Պարգևատրվել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կրծքանշանով, ԱՀ և ՀՀ ոստիկանության պետերի կողմից «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, «Ծովակալ Իսակով», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար», «Անվտանգության մարմինների 100-ամյակ», «Մարտական համագործակցության համար» մեդալներով:
2008 թվականին շնորհվել է Սամբո ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում:
2020 թ. ապրիլի 30-ի ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Տեսանյութեր

Լրահոս