Որոնք են ամենաօգտակար նախաճաշերը
Սննդաբան Նատալյա Զուբարևան պատմել է ավանդական նախաճաշերի մասին ու նշել, թե որ երկրում կարելի է այն համարել ամենաօգտակարը։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ նա խոսել է Газета.Ru-ին տված հարցազրույցում։
Փորձագետի կարծիքով՝ անգլիական նախաճաշը վարսակի փաթիլները չէ, իսկ ձվածեղը բեկոնով և տոստով «օգտակարության հետ ոչ մի կապ չունեն»։
Ամերիկյան նախաճաշը, որը սովորաբար բաղկացած է նրբաբլիթներից, տոստից, նույնպես բալանսավորված չէ, ինչպես սուրճի և կրուասանի կամ բագետի ֆրանսիական տարբերակը:
Զուբարևան նաև քննադատել է առավոտյան մածունով մուսլի ուտելու շվեյցարական ավանդույթը, քանի որ այդ մթերքները հարուստ են շաքարով և քաղցրացուցիչներով։
Նա ամենաօգտակարն է անվանել ռուսական նախաճաշը։
Ռուսական տարբերակը ներառում է շիլա՝ հատապտուղների, ընկույզների կամ չորացրած մրգերի ավելացումով։