Ինչ որ պահից վստահ եմ, որ Հայոց Ցեղասպանության թեման կրկին կվերադառնա համաշխարհային քաղաքականության օրակարգ․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ Հայաստանի իշխանությունները չգիտեն, թե է՞լ ինչպես հաճոյանան թուրքական իշխանություններին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայի 6-րդ օկրուգի փոխքաղաքապետ Յան Լացինը հաղորդել է չեխական ԶԼՄ-ներին, որ քաղաքային խորհրդի անդամները Չեխիայի ԱԳՆ-ի հետ որոշել են մերժել Թուրքիայի հայցը` Մուստաֆա Քեմալի 3 մետրանոց արձանը տեղադրելու համար, հիշեցնելով, որ երկիրը ճանաչել է 1915 թվականի իրադարձությունները որպես «Հայոց Ցեղասպանություն»։
Սա ըստ էության հայկական հարցի վերակենդանացման առաջին ծիծեռնակներից է, և ինչ որ պահից վստահ եմ, որ Հայոց Ցեղասպանության թեման կրկին կվերադառնա համաշխարհային քաղաքականության օրակարգ։
Բայց ուզում եմ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ` Հայոց Ցեղասպանության հարցի վերադարձը համաշխարհային քաղաքականության օրակարգ լինելու է բացառապես գերտերությունների կամ դրանցից առնվազն մեկի կամքով, և թե դրանից մենք ի՞նչ կշահենք, կախված է նրանից, թե արդյո՞ք քաղաքականապես հասունացել ենք այնքան, որպեսզի հասկանանք պարզագույն քաղաքական աքսիոմա. «Միջազգային հարաբերությունները տալու և առնելու արվեստ է»:
Իսկ բարեկամ Չեխիային ասենք շնորհակալություն»։