
Հայաստանում 3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 24-ին տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44.34⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում` Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում և Դսեղ գյուղում՝ 3-4 բալ, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։