Դե, թող Արայիկ Հարությունյանը հերքի, որ կանչել է մարդկանց ու ասել՝ չհամոզե՛ք, գնում եմ. Կարեն Քոչարյան
Արցախում վերջին օրերին տեսանելի ներքաղաքական լարումներն այնպես չէ, որ նոր են սկսվել, պարզապես դրանք հիմա են սկսել տեսանելի դառնալ լայն հասարակության համար։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախում վերջին օրերին ընթացող ներքաղաքական զարգացումների մասին, նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Արայիկ Հարությունյանը բեմադրություն է անում. երկար ժամանակ է, խոսվում է այն մասին, որ պետք է ինտեգրվեն և պետք է օգտագործեն Աղդամի ճանապարհը։ Դրանից հետո Հայաստանի դիմումով ՄԱԿ ԱԽ նիստի անցկացումը և այլ քայլեր նրա համար արվեցին, որ Արայիկ Հարությունյանն ասի, թե՝ ես ամեն ինչ արեցի, ուստի հիմա էլ Արայիկ Հարությունյանը խաղում է՝ ներսում ինչ-որ բան համոզելու համար, և այդ նպատակով մի շաբաթ առաջ ասել է, թե գնում է։ Արայիկ Հարությունյանը կանչել է մարդկանց ու ասել՝ չհամոզե՛ք ինձ, ես գնալու եմ, ինչն էլ ասել է Վարդանյանը, հետևաբար, եթե այդպիսի բան չի ասել, ապա թող հերքի, ինչը չի արել։ Այս առումով Ռուբեն Վարդանյանն ընդամենն ասաց այն, ինչ եղել է»,- ասաց Կարեն Քոչարյանը ՝ ընդգծելով՝ զուր է Ռուբեն Վարդանյանին Արցախում հեղաշրջում կազմակերպելու փորձի համար մեղադրելը, որովհետև հեղաշրջումն անոնս չեն անում. այն ուղղակի անում են։
Ըստ Կարեն Քոչարյանի՝ Արայիկ Հարությունյանին Հայաստանի իշխանությունից պետք չէ տարանջատել, հետևաբար՝ Արայիկ Հարությունյանը համաձայնել է Արցախի հանձնմանը՝ արցախցիների ձեռքով։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։