Ի՞նչն է ամենից շատ անհանգստացնում թուրքերին

Թուրքական «Yöneylem» հետազոտական ընկերությունը հրապարակել է «տնտեսական ճգնաժամի ազդեցությունը քաղաքացիների վրա» թեմայով սոցհարցման արդյունքները։ Հուլիսի 27-ից 31-ն անցակցված սոցհարցումների արդյունքում պարզվել է, թե ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում ինչն է ավելի շատ անհանգստություն պատճառում մարդկանց։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մարդկանց 67%-ը վախենում է կորցնել այն, ինչ ունի։ 59%-ը վախենում է, որ չի կարողանա հոգալ առողջական ծախսերը, 62%-ը վախ ունի, որ չի կարողանա հոգալ նվազագույն կարքիները, 55%-ը անհանգստանում է, որ ընտանիքի անդամները չեն կարողանա կրթություն ստանալ, իսկ 64%-ը վախենում է, որ չի կարողանա վճարել պարտքերը։

Օրեր առաջ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) զեկույց էր հրապարակել, ըստ որի, Թուրքիայի բնակչության 72%-ը նշել է, որ անհանգստացած է սննդի, կացարանի, տանը օգտագործվող էներգիայի և պարտքերի մարման և նմանատիպ այլ կարիքներից։ Ամենացածր մտահոգության մակարդակ ունեցող երկրներն են Դանիան, Շվեյցարիան (28%) և Գերմանիան (33%):

Տեսանյութեր

Լրահոս