Նախարարներից մեկը՝ Կանադա, մյուսը՝ Պորտուգալիա. Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կգործուղվի Կանադա, իսկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Պորտուգալիա. համապատասխան որոշումներն այսօր ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
Հակոբ Սիմիդյանը Կանադայում օգոստոսի 21-28-ը մասնակցելու է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի 7-րդ ասամբլեային, հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին։
Անահիտ Ավանեսյանն էլ սեպտեմբերի 4-7-ը Պորտուգալիայում կմասնակցի «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովին մասնակցելու նպատակով:
Ինչպես նշվում է որոշումների մեջ՝ նախարարների գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: