««Խեղճ» դավաճանն էլ ի՞նչ անի… Խնդիրը Երևանում է». Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«✔️Դավադիր պատերազմից հետո շարունակում ես կազմաքանդել բանակը:

✔️Հետևողականորեն համոզում ես հանրությանը, որ դիմադրելու հնարավորություն չունես

✔️Ապա հնարավոր բոլոր միջոցներով քանդում ես դիվանագիտական ֆրոնտում ունեցած Հայաստանի և Արցախի բոլոր առավելությունները

✔️Գրեթե ամբողջությամբ կրկնում ես թշնամու խոսույթը և հերթով համաձայնում նրա առաջ քաշած պայմաններին

✔️Բերում իրավիճակը հասցնում ես անելանելիի

✅ Եվ վերջում «գալոչկայի» համար հարցը տեղափոխում ես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ❗️

«Խեղճ» դավաճանն էլ ի՞նչ անի:

Հ.Գ. Հա, չմոռանանք. մինչև այդ էլ գեղեցիկ շոու-ներկայացմամբ իբր հումանիտար օգնություն ես փորձում հասցնել Արցախ՝ նախապես չունենալով ոչ մի երաշխիք միջնորդ երկրների կողմից և համոզված լինելով դրա անհնարինությանը:

Կարևորը, որ կադրերը գեղեցիկ ստացվեցին և կմնան արխիվում…

Խնդիրը Երևանում է»։

Տեսանյութեր

Լրահոս