Սամվել Բաբայանը որոշել է Արցախի «Քադիրովը» դառնալ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն Արցախի իշխանական եւ քաղաքական վերնախավին շարունակում է համոզել՝ գնալ Բաքվի հետ ուղիղ երկխոսելու ճանապարհով, քանի որ մոտ ապագայում սովից կոտորվելու են, իսկ ռուսները մատը մատին չեն խփելու։

Արցախից պատմում են, որ Սամվել Բաբայանն այդ երկխոսությունը կյանքի կոչելու նպատակով վերջին շրջանում սկսել է սուր քննադատել անգամ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր առաջարկները չվերագրեն Փաշինյանին եւ ՀՀ իշխանություններին։ Նա հավասարապես քննադատում է թե՛ ռուսներին, թե՛ Փաշինյանին, որ մատը մատին չեն խփում, ու ասում է՝ ինքներս պետք է մեր գլխի ճարը տեսնենք։

Ոմանք կատակում են, թե Սամվել Բաբայանը որոշել է Արցախի «Քադիրովը» դառնալ։ Նրա տեսլականն առայժմ ընկալելի չէ ոչ միայն քաղաքական լայն շրջանակների, այլեւ Արցախի իշխանությունների համար, Արցախում կարծում են, որ պետք է դիմադրել, քանի որ Ադրբեջանի հետ երկխոսությունը կնշանակի ինքնակամ հանձնվել թշնամուն»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս