Թուրք դեսպանն արձագանքել է Պրահայում Աթաթուրքի արձանի տեղադրման մերժմանը

Չեխիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էգեմեն Բաղըշն արձագանքել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը Պրահայում տեղադրելու դիմումի մերժմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«‎Մուստաֆա Քեմալը բոլորիս ընդհանուր արժեքն է։ Գործընթացը դեռ ավարտված չէ։ Թուրքիայի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1924 թվականին։ Պրահայում մեր դեսպանատունը բացվել է 1928-ին։ Դեսպանատանն Աթաթուրքի արձանը չկար։ Երկու տարի առաջ՝ նոյեմբերի 10-ին, Չեխիայում մեր դեսպանատան այգում բացեցինք Աթաթուրքի առաջին արձանը։ Մեր Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ մենք ցանկանում էինք Աթաթուրքի արձանն ունենալ դեսպանատան հարակից այգում։ Շրջանային վարչակազմի ղեկավարն ընդունեց դիմումը: Գտանք հովանավոր: Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը դրական կարծիք հայտնեց։ Դրական կարծիք է ստացվել նաև կառավարության ազգային անվտանգության հարցերով խորհրդականից»,- մանրամասնել է Բաղըշը։

Ըստ նրա՝ հարցը քննարկվել է թաղային խորհրդում և առաջիկայում պատրաստվում է հանդիպել տվյալ շրջանի թաղապետի հետ։

«Մեր նպատակն է պահպանել հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը։ Այստեղ հակաթուրքական լոբբիստական ուժեր կան. կա FETÖ, կա PKK, կան հայկական և հունական լոբբիներ… Մենք պայքարելու ենք բոլորի դեմ։ Թուրքական համայնքն այստեղ այնքան մեծ չէ, որքան Գերմանիայում կամ եվրոպական այլ երկրներում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031