Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մեկ բնակարան ունի Դավիթաշեն վարչական շրջանում։ Նա հանդիսանում է այդ բնակարանի համասեփականատերը: Նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ Ազգային ժողովի փոխնախագահը տրանսպորտային միջոց չունի, պետական ծառայողական ավտոմեքենայի «հույսին է»:

Տեղեկացանք, որ Հակոբ Արշակյանն իր բանկային հաշիվներին տարեվերջին ունեցել է 398 հազար դրամ։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 10 հազար դոլար և 4 մլն դրամ։ Մեկ տարվա ընթացքում Արշակյանի դրամական միջոցները կազմել են 11 մլն 186 հազար դրամ։ Արշակյանը նաև 2 մլն դրամը գերազանցող ծախս ունի՝ 5 մլն 448 հազար դրամի չափով, սակայն նշված չէ, թե ինչ նպատակով է ծախսվել այդ գումարը։

Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը հեղափոխությունից հետո ստանձնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի, ապա՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը։ 2019 թվականի հունիսի 1-ին ստանձնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Այսօր արդեն Արշակյանը Ազգային ժողովի նախագահի տեղակալն է»:

Տեսանյութեր

Լրահոս